211652_close_icon
views-count373 դիտում article-date 17:58 28-07-2026

ՏԿԵՆ-ում տեղի է ունեցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումը


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
 
«Հանրային լսումը վարում էր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Հանրային լսմանը մասնակցեցին ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը, Էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։
 
Նախարար Խուդաթյանը ներկայացրել է նախագծի բովանդակությունը։ Մասնավորապես ընդգծել է, որ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի հիմքում դրվել է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչությանը անխափան էնեկտրաէներգիայի մատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, էներգետիկ համակարգի կայունության և սպառողների իրավունքների պաշտպանության կարևորությունը։

 Մասնակիցների կողմից նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացվել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր