211652_close_icon
views-count2964 դիտում article-date 13:04 15-05-2026

Արտակարգ իրավիճակ՝ Այնթապում. ըստ բնակիչների՝ 1 տարի է խմելու ջրի խողովակը վնասվել ու տոննաներով ջուրը կորչում է, «Վեոլիա ջուրը» բավարարվել է 2 անգամ անցքը «չիվիով» փակելով, իսկ ջուրը ոչ միայն կորչում է, այլև լցվում է մարդկանց տներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մոտ 1 տարի է՝ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Այնթապ բնակավայրի 5-րդ շարքի սեփական տների բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում ու չգիտեմ էլ որ կառույցին դուռը ծեծեն, որ այդ կառույցում աշխատող չինովնիկները իրենց ուղեղներին «զոռ տան», որ խմելու ջուրը պետք է աչքի լույսի պես պահել։

Այսօր՝ մայիսի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«1 տարի առաջ նկատեցինք, որ խմելու ջուրը կորչում է, դիմեցինք Վեոլիա ջուր», եկան, իբրև թե գործ արեցին, փայտե չիվիով վթարված անցքը փակեցին ու էդքանով համարելով իրենց գործը ավարտված՝ գնացին։ «Վեոլիա ջրի» գնալուց մի քանի օր հետ նորից սկսեց ջուրը դուրս գալ։ Նորից զանգահարեցինք, նորից եկան, չիվի խփեցին ու վերջ։ Դրանց գնալուց հետո ոչ միայն ջուրը նորից սկսեց դուրս գալ, այլ ավելի մեծ թափով։ Հիմա ինչքան զանգում ենք «Վեոլիա ջուր», արդեն պատասխանում են, թե մենք էդտեղ վնասված խողովակ չունենք, դա մեր գործը չէ։ Լրիվ դարակազմիկ պատասխանը, որը ստացանք «Վեոլիա ջրից»։ 

Հիմա ուզում ենք հասկանալ, մարդիկ 1 օր ջրի պարտք են ունենում, «Վեոլիա ջուրը» 7-գլխանի հրեշի նման ջուրը փակում է։ Բայց որ մեկ տարի է էս խմելու ջուրը գնում, կորչում է ու իրենց էլ տեղեկացնում ենք այդ մասին, բայց ցուցաբերում են քար անտարբերություն ու ջուրն էլ տոննաներով կորչում է, ո՞վ է պատասխան տալու։

Եթե մեր Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատության մեջ լիներ, էս խնդիրը ոչ թե օրերի, այլ ժամերի հարց էր, կարգավորվեր։ Հիմա մեր քաղաքապետին անհիմն տարան, փակի տակ պահեցին, դրա համար էլ էս օրն ընկանք։ Երևի դիմենք Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին, որ գոնե ինքը «Վեոլիա ջրին» պարտավորեցնի, որ էս հարցը լուծեն։ Թե չէ ջրերը լցվում են տների նկուղներ, որտեղ ապրելն արդեն անտանելի է դառնում։ Պատերի խոնավության պատճառով երեխաները, որոնց մեջ անգամ նորածիններ կան, էդ խոնավ պայմաններում են ապրում։

Թե ի վերջո էս տոննաներով ջրի կորստի դեմը արդյոք «Վեոլիան» կառնի՞, հույս էլ չունենք։ Դրանք մենակ լավ ժողովրդի գրպանների վերջին կոպեկը քամեն կամ էլ դատարկ ու սին հայտարարություններով «բռնաբարեն» մեր ականջները՝ ասելով՝ եթե վնասված խողովակ կտեսնեք, որևէ տեղ ջրի կորստի մասին տեղեկություն կունենաք, տեղեկացրեք մեր թեժ գծին ու կտեսնեք, թե ինչ հրատապ են մեր վարպետներն արձագանքում։ Էլ ինչ հրատապի մասին է խոսքը, երբ 1 տարի է «Վեոլիա ջուր»-ը մուկն ու կատուն է խաղում»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր