211652_close_icon
views-count436 դիտում article-date 17:40 29-07-2026

Վաղատինում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 6-րդ ակումբը

Հուլիսի 28-ին Սյունիքի մարզի Վաղատին բնակավայրում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 6-րդ ակումբը, որը մեկ հարկի տակ էր համախմբել շուրջ 60 կնոջ՝ տարբեր տարիքային խմբերից։ Այդ մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:
 
«Մասնակիցներին Աննա Հակոբյանի անունից ողջունեց «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը՝ ներկայացնելով շարժման ստեղծման պատմությունը, գաղափարախոսությունն ու աջակից ծրագրի շրջանակում մինչ օրս իրականացված նախագծերն ու գրանցած հաջողությունները։
 
Այնուհետև հյուրերին ներկայացան ակումբում գործող անգլերենի, համակարգչային գրագիտության և մարմնամարզության ու պարի դասընթացների դասավանդողները՝ պատմելով ծրագրերի բովանդակության և առաջիկա պարապմունքների մասին։
 
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ նաև մարմնամարզության փորձնական դաս, որի ընթացքում մարզիչը ներկայացրեց առողջ ապրելակերպի կարևոր դերը կյանքում, ինչը մեծ հետաքրքրությամբ ընդունվեց մասնակիցների կողմից։
 
Միջոցառման ընթացքում բազմաթիվ կանայք տեղում գրանցվեցին իրենց նախընտրած խմբակներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր