Հայաստանն ընտրվել է 2027 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանի փոխնախագահ
Հուլիսի 19-29-ը Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանը։ Այս մասին տեղեկացնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական պատվիրակությունից:
Կոմիտեի անդամ հանդիսացող Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։ Պատվիրակության կազմում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյաներ և ազգային փորձագետներ։
Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է օրակարգային մի շարք հարցերի քննարկմանը՝ ներդրում ունենալով Համաշխարհային ժառանգության ցանկում նոր օբյեկտների ընդգրկման, ինչպես նաև պահպանության վիճակի վերաբերյալ զեկույցների շուրջ որոշումների ընդունման գործընթացում։
Նստաշրջանի արդյունքներով Համաշխարհային ժառանգության ցանկում է ներառվել 25 նոր մշակութային և բնական ժառանգության օբյեկտ։
Հայաստանի մշտական ներկայացուցիչը մասնակցել է նաև Կենսաբազմազանության համաշխարհային շրջանակին նվիրված հարակից միջոցառմանը՝ ներկայացնելով հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները։
Նստաշրջանի ավարտին Հայաստանը ընտրվել է 2027 թվականի հունիսին Ստամբուլում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 49-րդ նստաշրջանի փոխնախագահ։