211652_close_icon
views-count430 դիտում article-date 20:39 29-07-2026

Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Շիրակի մարզի մի քանի բնակավայրերում

2026 թվականի հուլիսի 30-ին, առավոտյան՝ ժամը 07:00-ից, Ախուրյան, Կամո, Շիրակ բնակավայրերի հարակից տարածքներում իրականացվելու են օդային (ավիացիոն) քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով։

Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

«Խնդրում և հորդորում ենք՝

1. սրսկման օրը մեղվաընտանիքները ժամանակավորապես տեղափոխել կամ պահել անվտանգ վայրում,
2. խուսափել գյուղատնտեսական կենդանիներին սրսկվող տարածքներ արածեցման տանելուց,
3. հնարավորության դեպքում սահմանափակել մարդկանց ներկայությունը սրսկվող տարածքներում մինչև աշխատանքների ավարտը,
4. պահպանել անվտանգության կանոնները և հետևել համայնքային պատասխանատուների ցուցումներին»,- նշվում է հաղորդագրությունում:

 

Նմանատիպ նյութեր