211652_close_icon
views-count484 դիտում article-date 15:47 01-08-2026

Սեուտայից Մարոկկո է վերադարձել 70 հազար ապօրինի ներգաղթյալ

Սեուտայից Մարոկկո է վերադարձել 70 հազար ապօրինի ներգաղթյալ: Միգրանտների զանգվածային վերադարձը սկսվել է Իսպանիայի և Մարոկկոյի միջև պարզեցված հայրենադարձության մասին պայմանավորվածությունների, ինչպես նաև հենց Սեուտայում հումանիտար իրավիճակի ֆոնին:

85 հազար բնակչություն ունեցող քաղաքում չկան բավարար թվով խանութներ, առևտրի կենտրոններ և հանրային սննդի հաստատություններ, որտեղ միգրանտները «կարող էին բավարարել իրենց ամենատարրական կարիքները»՝ նշել է իսպանական EFE գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տասնյակ հազարավոր անօրինական ներգաղթյալներ են ներխուժել Իսպանիայի աֆրիկյան Սեուտա անկլավ: Մահացել է առնվազն 57 մարդ։

Իտալիան էլ միգրանտների հոսքի աճի ֆոնին Եվրահանձնաժողովին ծանուցել է Իսպանիայի հետ ժամանակավոր սահմանային վերահսկողության վերականգնման մասին։ Նշվում է, որ վերահսկողությունը կվերաբերի Իտալիա ծովային և օդային ճանապարհով ժամանող ուղևորներին:

Նմանատիպ նյութեր