Ռուսները հարվածել են ուկրաինական Rozetka մարքեթփլեյսի պահեստին
Ռուսական զինված ուժերի անօդաչու թռչող սարքը այսօր կեսօրին մոտ հարվածել է Կիևի մարզի Բրովարիում Rozetka մարքեթփլեյսի տարածքին, հաղորդում է մարզային դատախազությունը: Այս մասին գրում է «Ազատություն»-ը։
Հարվածի հետևանքով 61-ամյա տղամարդ է զոհվել, կան վիրավորներ, նրանցից մեկի վիճակը ծանր է: Նաև վնասվել են 13 ավտոմեքենաներ: Տուժել է արդյոք ընկերության պահեստը, չի հաղորդվում:
Rozetka-ի համասեփականատեր Իրինա Չեչյոտկինան սոցցանցում գրել է, որ զոհվածը մարքեթփլեյսի աշխատակից է, վիրավորվել է յոթ մարդ, նրանք հիվանդանոցներում են: Հարվածի պահին հերթափոխում 270 մարդ է եղել:
Rozetka-ն ուկրաինական ինտերնետային խանութ և մարքեթփլեյս է, որն ամենամեծ հաճախելիությունն ունի երկրում և ապրանքների լայն տեսականի՝ հազարավոր վաճառողներից:
Վերջին երկու շաբաթներին ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածում են Wildberries մարքեթփլեյսի պահեստներին Ռուսաստանում և Ղրիմում, ընկերությունը և գործընկեր վաճառողները բազմամիլիոնանոց կորուստներ են կրում: