«Գանձասար» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է Շենգավիթում հոսանքազրկման պատճառով
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության առաջին տուրի «Գանձասար» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է Շենգավիթում հոսանքազրկման պատճառով։
«Հարգելի՛ երկրպագուներ,
Շենգավիթ վարչական շրջանում հոսանքազրկումներով պայմանավորված՝ դադարեցվել է «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում ընթացող «Գանձասար» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը: Խաղը դադարեցվել է 38-րդ րոպեին։
Եթե լուսավորությունը չվերականգնվի 60 րոպեի ընթացքում, ապա խաղը կհամարվի չկայացած կամ անավարտ: Այդ դեպքում վերանշանակման մասին կտեղեկացնենք հավելյալ»,- նշվում է Պրեմիեր լիգայի հաղորդագրությունում:
2:0 հաշվով հաղթում է չեմպիոն «Արարատ-Արմենիան»։