211652_close_icon
views-count1645 դիտում article-date 10:54 04-08-2026

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Անդրեյ Սիբիհան այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։Նախարար Միրզոյանին մաղթում եմ հաջողություններ իր լավ աշխատանքը շարունակելու և Հայաստանի ժողովրդին ծառայելու գործում։

Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը ՝ Ուկրաինա-Հայաստան հարաբերությունների հետագա ամրապնդման, երկկողմ երկխոսության խորացման և մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության խթանելու համար»,- գրել է Սիբիհան։

Նմանատիպ նյութեր