211652_close_icon
views-count1936 դիտում article-date 14:02 04-08-2026

Վրաստանն արտաքսել է 55 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների

Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները գերատեսչության այլ ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրել են մի շարք օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում երկրից արտաքսվել է 55 օտարերկրյա քաղաքացի։

Ինչպես հաղորդում է գերատեսչությունը, արտաքսվածների թվում են Թուրքիայի, Հնդկաստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Պակիստանի, Սոմալիի, Հայաստանի, Սուդանի, Թաիլանդի, Եգիպտոսի, Իրաքի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ։

Վրաստանի գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված բոլոր անձանց պաշտոնապես արգելվել է կրկին մուտք գործել երկիր։

Նմանատիպ նյութեր