211652_close_icon
views-count1339 դիտում article-date 15:24 04-08-2026

Հասկանում եմ՝ բոլորդ զզվել եք այս իշխանությունից, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով, երկիրը ցնցումների չենք տանելու. Սամվել Կարապետյան

Երբ կգա օրը, ես ասել եմ՝ մենք կասենք մեր լուրջ խոսքը: Ես հասկանում եմ, որ բոլորդ հոգնել եք, զզվել եք այս իշխանությունից, ուզում եք մեկ օր շուտ ճանապարհել իրենց, մենք էլ ենք արդեն հոգնել ու զզվել, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով, դրա համար մենք չենք տանելու մեր երկիրը ցնցումների: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում, իր գործով դատական նիստից առաջ ասել է Սամվել Կարապետյանը:

«Անում ենք ամեն ինչ, ինչն օրինական ճանապարհով կարող է հեռացնել այս իշխանությանը: Մենք ամեն ինչ անում ենք, բայց ես ձեզ արդեն մեկ անգամ բացատրել եմ՝ սա մարդ չէ, սա մեխանիզմ է:

Մենք պետք է քանդենք այս մեխանիզմը, որպեսզի վերջնական հաղթանակ տանենք, իսկ մեխանիզմը շատ դժվար է քանդել, որովհետև այդ մեխանիզմը ստեղծել են շատ լուրջ պետություններ»-նշել է նա, հարցին՝ ո՞ր պետությունները, նա պատասխանել է՝ ոչ բարեկամ:

Նմանատիպ նյութեր