211652_close_icon
views-count838 դիտում article-date 15:06 05-08-2026

Կասեցվել է «ՕՍՏ»-ի երկու արտադրատեսակի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սարյան 16, տար․ 79, «Օստ. գինի և ուտելիք») իրականացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում առկա սննդատեսակներից: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։

Լաբորատոր հետազոտությամբ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների նմուշները մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ) ցուցանիշով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Նմանատիպ նյութեր