211652_close_icon
views-count1357 դիտում article-date 18:25 05-08-2026

Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ

Վահագն Ալեքսանյանը 62 կողմ, 27 դեմ ձայներով ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ: Քվեարկության արդյունքը ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել էր, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

Երեկ ԱԺ նախագահի տեղակալ էր ընտրվել նաև ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը։ Խորհրդարանի նախագահի մյուս տեղակալի պաշտոնի համար առաջադրված է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանը։

Նմանատիպ նյութեր