211652_close_icon
views-count877 դիտում article-date 21:11 05-08-2026

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ծրագրի առաջնահերթություններին, տարբեր ուղղություններով ակնկալվող արդյունքային ցուցանիշներին, նախատեսվող միջոցառումներին և այլ հարցերի։

Քննարկման ընթացքում գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել առաջարկություններով և դիտարկումներով։

Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետում լրամշակել նախագիծը, որը Կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի Ազգային ժողով։

Նմանատիպ նյութեր