211652_close_icon
views-count316 դիտում article-date 22:30 05-08-2026

Արկտիկայում գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ

Մոլորակի ամենահյուսիսային շրջաններում՝ 80° հյուսիսային լայնությունից վեր, գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ, որոնք հասսել ենմինչև +17 °C-ի (Գրենլանդիայի Նորդ կայան)։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Հատկապես ուշագրավ է Կանադայի Քլայդ բնակավայրում գրանցված +12.7 °C նվազագույն օրական ջերմաստիճանը։ Այս ցուցանիշը մեծ տարբերությամբ գերազանցել է տվյալ վայրում դիտարկումների ողջ պատմության ընթացքում գրանցված օդի ամենաբարձր գիշերային (նվազագույն) ջերմաստիճանի բացարձակ ռեկորդը»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր