211652_close_icon
views-count991 դիտում article-date 09:39 07-08-2026

Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Իշխանությունը քաղաքական գլխավոր մրցասպարեզում բարեկրթության ակնկալիքից է խոսում, իսկ ինքը շարժվում է հաշվեհարդարի գործիքակազմով։

Մեկից բիզնես են խլում, մյուսից` ազատություն, երրորդից փորձում են խլել կրոնական համոզմունքներն ու ազատությունը։

Ունի՞ այս ռեժիմը որևէ սահման, որը դեռ չի հատել։ Կարծում եմ դժվար։ Խնդիր ունի՞ Վեհափառին, եպիսկոպոսներին դատարաններ, քննչականներ, դատախազություններ կամ բանտեր տանելու։ Միանշանակ ոչ։
Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, սակայն այս ամենին վերջ տալու, հանդարտվելու և խաղաղվելու ճանապարհն իշխանափոխությունն է։

Եթե գործընթացների կենտրոնացումն այդ ուղղությամբ չէ կամ դրան հասնելու համար պատշաճ աշխատանք չի տարվում, ապա ռեժիմին իր անբարոյական ու կազմաքանդող քայլերում կանգնեցնել չի լինի»։

Նմանատիպ նյութեր