211652_close_icon
views-count1534 դիտում article-date 11:15 08-08-2026

Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը։
 
 
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
 
-Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
-Արաբկիրում՝ հուլիսի 29-30-ը և օգոստոսի 2-ին,
-Նոր Նորքում՝ հուլիսի 30-ին,
-Շենգավիթում չի գերազանցել։
 
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
 
-Կենտրոնում՝ հուլիսի 31-ին և օգոստոսի 2-4-ը,
-Նոր Նորքում՝ հուլիսի 29-31-ը, օգոստոսի 2-ին և 4-ին,
-Արաբկիրում և Շենգավիթում չեն գերազանցել։
 
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
 

Նմանատիպ նյութեր