211652_close_icon
views-count1291 դիտում article-date 14:17 13-08-2026

Միջադեպ՝ Երևանում․ Ռուսթավելի փողոցում 2 տղամարդ վիճաբանել են միմյանց հետ, կտրող-ծակող և անհայտ առարկաներով հարվածներ հասցրել իրար․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 9-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռուսթավելի փողոցի 29 հասցե, որտեղ տեղի է ունեցել դանակահարություն, և կա 2 վիրավոր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Արտյոմ Մ․-ն և 40-ամյա Կարլեն Մ․-ն, Ռուսթավելի փողոցի 14 հասցեի մոտ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, վիճաբանել միմյանց հետ և հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։

Վիճաբանության ընթացքում Արտյոմ Մ․-ն կտրող-ծակող առարկայով հարվածել է Կարլեն Մ․-ի ազդրին, իսկ վերջինս անհայտ առարկայով հարվածել է Արտյոմ Մ․-ի գլխին՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արտյոմ Մ․-ն «ԳՈՒՎ», իսկ Կարլեն Մ․-ն՝ «աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր