211652_close_icon
views-count6847 դիտում article-date 20:36 13-08-2026

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ՀՀ Ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ, ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 13-ին, ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի պաշտոնանկությունից հետո ռազմական ոստիկանության պետի մի քանի անուններ են շրջանառվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամենահավանական թեկնածուն ՀՀ Ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ, ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն է, և չի բացառվում որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց Ա. Հովհաննիսյանին նշանակի ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այսօր ազատման դիմում է գրել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՌՈ-ում կադրային փոփոխությունների մասին՝ բանակում հերթական մահվան մասին տեղեկությունը մեկնաբանելիս։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր