211652_close_icon
views-count820 դիտում article-date 10:02 18-08-2026

ՀՀ-ում տեղի ունեցող բռնաճնշnւմները, ապoրինությունները, բռնnւթյունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ-ում տեղի ունեցող բռնաճնշումները, ապօրինությունները, բռնությունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում։ Այս մասին գրել է 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սփյուռքի, սփյուռքի կազմակերպությունների և ազգային գործիչների դեմ իշխանական հարձակումները տարբեր նպատակներ են հետապնդում:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում, գործող ռեժիմը թիրախավորում է այն գործիչներին ու կառույցներին, որոնք համազգային խնդիրներով են զբաղվում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, Արցախի խնդրից մինչև Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանություն:

Ոչ պակաս ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ գործող ռեժիմը միաժամանակ փորձում է գոհացնել Բաքվին և Անկարային՝ մշտական ճնշումների ենթարկելով այն անհատներին և կազմակերպություններին, որոնք իրենց հայանպաստ գործունեությամբ մեզ նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների զայրույթն են առաջացրել:

Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումները, ապօրինությունները, բռնությունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր