211652_close_icon
views-count643 դիտում article-date 17:31 19-08-2026

ԿԳՄՍ նախարարը շրջել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տարածքում, հետևել ընթացիկ աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ իրականացվում են հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ։ Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

ԿԳՄՍ նախարարը շրջել է թանգարանի տարածքում, հետևել ընթացիկ աշխատանքներին: Թանգարանի հուշարձանային՝ առաջին մասնաշենքում, որտեղ գտնվել է Թումանյանների բնակարանը, նախատեսված են հիմնականում ներքին հարդարման աշխատանքներ: Երկրորդ մասնաշենքում, որը վերակառուցվում է, ստեղծվելու են վարչական և ցուցադրական տարածքներ, ձմեռային այգի, ընթերցասրահ և գրադարան։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքների` պատշաճ որակի և սահմանված ժամկետների ապահովումը, ինչպես նաև թանգարանի տարածքում կանաչ գոտիների ստեղծումը։

Նմանատիպ նյութեր