Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ Գյումրիում տներից մեկում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը գազի արտահոսքն է եղել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մադոյան փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Շիրակի մարզի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Մինչ կժամանեին փրկարարները, քրեական ոստիկանները, նշված տնից Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները մեկ հոգու տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքից, ինչի հետևանքով տեղի է ունեցել նաև փլուզում։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է տան սեփականատիրոջ և վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։