211652_close_icon
views-count736 դիտում article-date 10:42 20-08-2026

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կիրականացվի հերթական մատակարարումը: Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ 2,725 տոննա ցորեն 39 վագոններով կուղարկվի Բեյուկ Քեսիկ կայարանից դեպի Հայաստան։

Մինչև օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել ավելի քան 44,000 տոննա ցորեն, շուրջ 9,000 տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։

Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան այսօրվա դրությամբ արտահանվել է մոտ 15,000 տոննա դիզվառելիք և շուրջ 5,000 տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշների բենզին։

Նմանատիպ նյութեր