211652_close_icon
views-count1444 դիտում article-date 09:52 22-08-2026

Միլիարդներով սպառազինություն հանձնած իշխանությունը վառելիքի որակից, փամփուշտից է խոսում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.

«ԱԺ քննարկումներն այնքան սյուռ բնույթ են ստացել, որ բոլոր հավանական ու անհավանական ճակատներում և հատկապես մարտադաշտում կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը 2016 թվականի ապրիլյան գործողություններն է «վերլուծում»։

Միլիարդներով սպառազինություն, զինտեխնիկա, ռազմական ենթակառուցվածքներ հանձնած իշխանությունը նախորդ կառավարությունների շրջանի վառելիքի որակից կամ փամփուշտից է խոսում։

Մեկ ամիս է՝ հանրային-քաղաքական դաշտն ալեկոծված է զինված ուժերում միմյանց հաջորդող ողբերգական դեպքերով, 8 տարի շարունակ հնչեցվող ու այդպես էլ չկանխվող արատավոր բարքերով, իսկ սրանք դեռ «մայկա-տռուսիկ» են քննարկում»։

Նմանատիպ նյութեր