211652_close_icon
views-count544 դիտում article-date 13:01 22-08-2026

Քննարկվել են կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի օրենսդրական կարգավորումներն ու ռիսկերը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ անցկացվել է քննարկում՝ կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի հարկային և իրավական կարգավորումների ու ռիսկերի կառավարման վերաբերյալ վերապատրաստում անցած Կոմիտեի աշխատակիցների հետ։ Քննարկմանը մասնակցել են նաև ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կարևորելով կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ ՊԵԿ աշխատակիցների համար անցկացված լայնածավալ վերապատրաստումները, ընդգծել է․ «Կրիպտոաշխարհը դարձել է մեր իրականության մաս և մեր նպատակն է, որպեսզի Կոմիտեի աշխատակիցները զարգացնեն իրենց գիտելիքները նաև այս ոլորտում՝ հնարավոր ռիսկերը կառավարելու և հետագա աշխատանքներում արդյունավետ քայլեր իրականացնելու համար»։

Կոմիտեի աշխատակիցները հանդես են եկել թեմատիկ ներկայացումներով, որոնց ընթացքում ակտիվ քննարկումներ են ծավալվել՝ կրիպտոակտիվների ոլորտում ՀՀ օրենսդրական կարգավորումների, հարկման մեխանիզմների, ինչպես նաև ռիսկերի գնահատմանն ու իրավախախտումների բացահայտմանն ուղղված ընթացիկ հսկողության և օպերատիվ վերահսկողության միջոցառումների շուրջ։ Անդրադարձ է եղել նաև կրիպտոակտիվների կարգավորման միջազգային փորձին և մարտահրավերներին՝ ընդծելով ոլորտում առկա հիմնական խնդիրները։

Ամփոփելով քննարկումը՝ ՊԵԿ նախագահը արժևորել է նաև աշխատակիցների ձեռք բերված գիտելիքները գործնական աշխատանքում կիրառելու, առկա ռիսկերը ժամանակին գնահատելու և ոլորտի զարգացումներին համահունչ վերահսկողական մեխանիզմները կատարելագործելու հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր