211652_close_icon
views-count562 դիտում article-date 11:26 24-08-2026

Հայկ Մարտիրոսյանը Rubinstein Chess Festival 2026 շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում է

Օգոստոսի 15-ից 23-ը Լեհաստանի Պոլյանիցա-Զդրույ քաղաքում անցկացվել է Rubinstein Chess Festival 2026 շախմատի շրջանային մրցաշարը։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ 
 
Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել ամերիկացի գրոսմայստեր Էվոնդեր Լյանը, ով 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր:
 
Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 5 միավոր և կիսել 2-5-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։

Նմանատիպ նյութեր