211652_close_icon
views-count1309 դիտում article-date 12:21 28-08-2026

Տիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոնում

ՀՀ վարչապետը որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց՝ Տիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալների պաշտոնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի
ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վիրաբյանին վերանշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ալֆրեդ Քոչարյանին վերանշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում»,-ասված է համապատասխան որոշումներում։

Նմանատիպ նյութեր