211652_close_icon
views-count1531 դիտում article-date 15:45 28-08-2026

Հրաչյա Գասպարյանը իր մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել մշակութային կյանքում. Նիկոլ Փաշինյան

Հրաչյա Գասպարյանը իր մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել մշակութային կյանքում: Ասված է Փաշինյանի՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի մահվան մասին ցավակցական ուղերձում:

«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի մահվան մասին: 

Անգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում։ 

Նա իր մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել ինչպես մշակութային կյանքում, այնպես էլ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում:  

ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Հրաչյա Գասպարյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև հայ թատերարվեստի բոլոր երկրպագուներին»:

Նմանատիպ նյութեր