211652_close_icon
views-count631 դիտում article-date 22:09 28-08-2026

Ուկրաինայում հայտարարել են, որ պատերազմը կշարունակվի առնվազն մինչև ձմեռ

Ռուսաստանն այս պահին չի ցանկանում դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը, ուստի առաջիկա ձմռանը չպետք է սպասել դրա ավարտին։ Այս մասին օգոստոսի 28-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովը, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները։

«Մոտ ապագայում բոլորը ականատես կլինեն բանակցային գործընթացի, սակայն դա կրելու է տեխնիկական բնույթ և նախապատրաստելու է ավելի լայնամասշտաբ գործընթացների։ Հենց այս պահին պատերազմը կանգնեցնելն անհնար է․ դա ոչ թե ցանկության, այլ իրատեսության հարց է»,- ընդգծել է Բուդանովը։

Նմանատիպ նյութեր