211652_close_icon
views-count3037 դիտում article-date 12:21 29-08-2026

Մոսկվան սադրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները ռուսաստանցիների մասին. Զախարովա

Մոսկվան սադրիչ է համարում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները ռուսաստանցիների մասին՝ Ռուսաստանում հնարավոր զորահավաքի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից բազմիցս հերքված շահարկումների ֆոնին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Դիվանագետը ուշադրություն է հրավիրել Սիմոնյանի հայտարարության վրա, թե հանրապետությունը իբր պատրաստ է ընդունել ռուսաստանցի քաղաքացիների նոր ալիք, որոնք ցանկանում են խուսափել ճակատ ուղարկվելուց:

«Ցավով ենք նշում, որ Պաշտոնական Երևանի ներկայացուցիչների կողմից Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը խաթարող հրապարակային հայտարարությունների տարածման միտումը շարունակվում է: Սիմոնյանի հայտարարությունները համարում ենք սադրիչ: Ըստ էության, դրանք խրախուսում են Ռուսաստանի քաղաքացիներին հակաօրինական գործողությունների և ավանդական հայկական հյուրընկալությանը տալիս են թունավոր քաղաքական երանգ»,- նշել է Զախարովան։

Զախարովան ընդգծել է, որ ռուսական կողմը Սիմոնյանի հիշատակված մեկնաբանություններում տեսնում է հանրապետության իշխանությունների՝ Արևմուտքին և Կիևի ռեժիմին ծառայելու ձգտման ևս մեկ ապացույց:

«Այս անգամ օտարերկրյա գործակալ-լրագրողի հետ ուղիղ եթերում նորաօծ Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղի տվեց գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին, որը նրան ներքաշեց ուկրաինական խունտայի և նրա արևմտյան հովանավորների կողմից հրահրված շահարկումների մեջ՝ մեր երկրում հնարավոր զորահավաքի վերաբերյալ, որոնք բազմիցս հերքվել են Ռուսաստանի պաշտոնատար անձանց կողմից», - ամփոփել է նա:

Նմանատիպ նյութեր