211652_close_icon
views-count694 դիտում article-date 21:24 29-08-2026

Անտառային հրդեհներ Կալիֆոռնիայում

Կալիֆոռնիայի Բիգ Սուր քաղաքի ափերին անտառային երկու հրդեհ է մոլեգնում, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
 
Նշվում է, որ «Տիմբեր» հրդեհը, որը սպառնում է 661 կառույցի, մոլեգնում է արդեն գրեթե երեք շաբաթ, իսկ երկրորդ հրդեհը, որը ստացել է «Պլասկետ» անվանումը, բռնկվել է օգոստոսի 26-ին Մոնտերեյ շրջանում: Հրդեհն ընդգրկել է ավելի քան տասնյակ հազար հեկտար տարածք։
 
Փրկարարներին հաջողվել է կրակը մեկուսացնել միայն 26 տոկոսով:
 
Իշխանությունները այդ շրջանում տարհանման հրամաններ և նախազգուշացումներ են տվել: Կրակը տարածվում է դժվարամատչելի տեղանքում, ինչը բարդացնում է աշխատանքը։

Նմանատիպ նյութեր