211652_close_icon
views-count754 դիտում article-date 21:57 29-08-2026

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Յունիսպորտը» նվաճեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի հիմնական փուլի ուղեգիր

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Յունիսպորտը» նվաճեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի հիմնական փուլի ուղեգիր, գրում է ArmSport.am-ը։

Երևանում կայացած նախնական փուլի վերջին խաղում հայկական թիմը 5:2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Գերմանիայի չեմպիոն «Վայլիմդորֆի» նկատմամբ:

«Յունիսպորտը» խմբային փուլն ավարտեց 100-տոկոսանոց ցուցանիշով՝ հաղթելով բոլոր երեք հանդիպումներում։ Ավելի վաղ երևանյան ակումբը 14:1 հաշվով ջախջախել էր իսլանդական «Ռեյկյավիկին» և 5:1 հաշվով առավելության հասել էստոնական «Տալինի» նկատմամբ:

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլը կմեկնարկի հոկտեմբերի վերջին։

Նմանատիպ նյութեր