211652_close_icon
views-count973 դիտում article-date 11:37 31-08-2026

Երկօրյա աշխատանքային այցով ժամանեցի Ղրղզստան. Նիկոլ Փաշինյան

Երկօրյա աշխատանքային այցով ժամանեցի Ղրղզստանի Հանրապետություն: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեսանյութին կից գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ վարչապետը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Նմանատիպ նյութեր