211652_close_icon
views-count1405 դիտում article-date 12:02 31-08-2026

Դատախազը միջնորդել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով

Դատախազ Մանե Սաֆարյանը միջնորդեց Աշոտյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով:

Ըստ նրա` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու բացակայելու արգելք, այլընտրանքային խափանման միջոցի կիրառման դեպքում կարող է ապօրինի կերպով խոչընդոտել ապացուցման գործընթացին։

«Մեղադրյալի ազատության սահմանափակման հարցը լուծելիս էական նշանակություն ունի վերջինիս՝ հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնը։ Ուստի, նա կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող վկաների վրա»,- ասել է Սաֆարյանը։

Նմանատիպ նյութեր