211652_close_icon
views-count475 դիտում article-date 15:39 31-08-2026

Կասեցվել է տոմատի մածուկի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է իրականացվել «Էմտա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող տոմատի մածուկի արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Մասնավորապես՝

սննդամթեքի հետ շփման մեջ գտնվող գույքը չի գտնվել նորոգ վիճակում, մակերեսը եղել է անհարթ, որի պատճառով հնարավոր չի եղել հեշտությամբ մաքրել և ախտահանել,

սարքավորումները, գործիքները, պարագաները չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և այն համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Նմանատիպ նյութեր