211652_close_icon
views-count532 դիտում article-date 21:19 02-09-2026

Վստահ եմ, որ Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ, Վիետնամի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Տո Լամին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Այս պատմական oրը խորհրդանշում է Վիետնամի անկախության ճանապարհը և այն նշանակալի առաջընթացը, որ արձանագրվել է վերջին տասնամյակներին։

Վստահ եմ, որ Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,-  ասվում է ուղերձում:

Նմանատիպ նյութեր