211652_close_icon
views-count3679 դիտում article-date 18:47 04-09-2026

Դուք տղամա՞րդ եք, թե կին․ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, գրում է tert.am-ը։

«Երևանը 102-րդ ռուսական ռազմաբազայի առկայությունը կենսականորեն կարևոր չի համարում, բայց դեռևս չի բարձրացրել դրա դուրսբերման հարցը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունները չեն առարկի, եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել բազան։ Երևանը նաև պատրաստ է քննարկել իր ներկայության շարունակականությունը, եթե Մոսկվան ցանկանա պահպանել ռազմական օբյեկտը։ Փաշինյանի խոսքով, հայկական կողմը երբեք պաշտոնապես չի բարձրացրել բազայի դուրսբերման հարցը։

«Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին»»,- գրել Է Զախարովան իր Telegram-ալիքում ՝ մեջբերելով Բուլգակովի «Շան սիրտը» ստեղծագործությունը:

Նմանատիպ նյութեր