211652_close_icon
views-count307 դիտում article-date 13:33 05-09-2026

ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները օգոստոսի 26-ին ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Փաստաբանների պալատի ներկայացուցիչների հետ համատեղ այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:

«Այցի շրջանակներում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Փաստաբանների պալատի ներկայացուցիչների հետ հանդիպել են քրեակատարողական հիմնարկի ղեկավար կազմի հետ և քննարկել ազատությունից զրկված օտարերկրյա քաղաքացիների իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված ապաստան հայցողների իրավունքների ապահովման վիճակին։

Ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր