211652_close_icon
views-count589 դիտում article-date 09:14 06-09-2026

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ին, 8-ին և 10-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ը կնվազի 5-8 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

 

Նմանատիպ նյութեր