211652_close_icon
views-count307 դիտում article-date 11:55 06-09-2026

Եթե Իրանը սկսի կրակել մեր նավերի վրա, մենք կոչնչացնենք նրանց տանկերները. Փիթ Հեգսեթ

Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը կարող են հարվածել իրանական բոլոր նավթատար նավերին՝ ի պատասխան սեփական նավերի վրա հարձակումների։

«Ամեն ինչ պարզ է. եթե Իրանը սկսի կրակել մեր նավերի վրա, մենք կոչնչացնենք և կխորտակենք նրանց տանկերները։ Նրանց մնում է միայն չկրակել ԱՄՆ ռազմածովային ուժերի վրա», – գրել է Հեգսեթը սոցիալական ցանցերում։

Նախարարի խոսքով՝ «իրանական նավթային նավատորմը անպաշտպան է», քանի որ երկրում ոչ ծովային, ոչ էլ օդային ուժեր չեն մնացել։

 

Նմանատիպ նյութեր