Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է իր ամուսնության արձագանքներին։
«Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար, իմ կողքը լինելու և մեզ հետ մեր ուրախությունը կիսելու համար:
Իսկ բոլոր չարախոսներին, չկամեցողներին և ուրիշների կյանքով ապրող չար ու նախանձ մարդկանց, ի սեր Աստծո, ցանկանում եմ, որ իրենք էլ իրենց սերը գտնեն ու երջանիկ լինեն: Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս իրենց, ի հեճուկս ժամանակի, խնդիրների, իմ սիրելիի հետ անցել եմ շատ դժվար բաների միջով …
Կյանք է` ամեն բան լինում է. թող ոչ մեկ մեծ-մեծ չխոսի և իրեն սրբի տեղ չդնի: Ես սիրում եմ, ես սիրված եմ, և ես ու իմ կինը` Անելյան, բոլորիդ նույնն ենք ցանկանում:
Կյանքը հրաշք է»,- գրել է նա։