ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար պահանջվող գումարի չափը կբարձրանա
Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը սահմանել 250,000 դրամ՝ գործող 50,000 դրամի փոխարեն, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 1,500,000 դրամ՝ գործող 150,000 դրամի փոխարեն։
Aysor.am-ի փոխանցմամբ՝ նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ըստ վիճակագրության՝ տարեցտարի աճում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումների քանակը։
01․01․2021թ․ մինչև 31․08․2026թ․ ՀՀ քաղաքացիություն ստացել են 110․219 անձ 01․01․2021թ․ մինչև 31․08․2026թ․ «099» ծածկագրով անձնագիր ստացել են 108․002 անձ։ Վերջին 15 տարվա թվային վերլուծությունները ցույց են տալիս, որ տարեկան ՀՀ քաղաքացիություն ստացել է շուրջ 250․000 անձ, որոնց մեծ մասը երբևէ Հայաստանում մշտական բնակություն չի հաստատել։
«Այս հանգամանքը նվազեցնում է քաղաքացիության ինստիտուտի բովանդակային նշանակությունը և պահանջում է օրենսդրական մոտեցումների վերանայում, քանի որ քաղաքացիությունը ոչ միայն արտոնություն կամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն է, այլ ենթադրում է պետության սահմանադրական արժեքների ընդունում, իրավունքների, պետության նկատմամբ պարտավորությունների կրում։ Հետևաբար, բնական է, որ քաղաքացիություն ստանալ ցանկացող անձը որոշակի ժամանակահատված ապրի Հայաստանում, ծանոթանա երկրին, ձևավորի սոցիալական կապեր և փաստացի մասնակցի հասարակական կյանքին»։