211652_close_icon
views-count442 դիտում article-date 15:18 09-09-2026

Նիկոլ Փաշինյանը ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին 3 օրով գործուղում է Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը երկօրյա այցով գործուղվելու է Ռուսաստանի Դաշնություն:

Թովմասյանը մեկնելու է Մոսկվա սեպտեմբերի 15-17-ը:

«Սուրեն Թովմասյանին գործուղել ՌԴ՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի 48-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր