ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Արարատի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների նկատմամբ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 7-ին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է Արարատի մարզի Աբովյան, Բարձրաշեն, Լանջազատ, Ջրաշեն բնակավայրերի վարչական ղեկավարների կողմից աճուրդ-վաճառքներով գյուղատնտեսական վարելահողեր, արոտավայրեր և այլ հողատեսքեր օտարելու փաստով։
Հակակոռուպցիոն կոմիտեում պարզել են, որ այդ քայլով պետությանն անզգուշությամբ էական վնաս է պատճառվել։
Պարզվել է նաև, որ 2020 թվականի «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-330-Ն օրենքի ընդունումից հետո ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով է նշված բնակավայրերի վարչական շրջանների ղեկավարների կողմից պետության օրինական շահերին անզգուշությամբ էական վնաս պատճառվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։