211652_close_icon
views-count382 դիտում article-date 10:31 19-09-2026

Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է

2023թ. այս ժամերին արդեն մայրաքաղաք Ստեփանակերտն ինտենսիվ ռմբակոծվում էր ընդամենը մի քանի հարյուր մետր այն կողմ գտնվող Շուշիի բարձունքներից. կրակի տակ էին նաև այդ պահին Արցախի տիրապետության տակ մնացած մյուս բոլոր շրջանները, իսկ ադրբեջանական բանակը ողջ թափով հարձակման էր անցել շփման գծի ամբողջ երկայնքով։

News.am-ի փոխանցմամբ՝ Արցախի համար վերջին պատերազմը մեկ օր տևեց. 9 ամիս շրջափակման մեջ մնացած, սովի շեմին գտնվող Պաշտպանության բանակը ավելի քան 24 ժամ անհավասար մարտեր մղելով և ծանր կորուստներ կրելով՝ փորձեց անել այն, ինչը կարող էր։

Հայաստանը որևէ օգնություն չցուցաբերեց Ադրբեջանի դեմ միայնակ մնացած Արցախին. մինչ Արցախի ողջ շփման գծի երկայքով թեժ մարտեր էին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք որևէ կերպ չեն միջամտելու կատարվողին։

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ, որոնք չկարողացան կանխել կամ կասեցնել ադրբեջանական հարձակումը, հրադադար հաստատվեց։

Մեկ օր տևած պատերազմում Պաշտանության բանակն ահռելի կորուստներ կրեց՝ տալով 223 զոհ։

Սկսվեց պաշտպանության բանակի լուծարումը, և մի քանի օր անց, չունենալով իրենց կյանքի և անվտանգության որևէ երաշխիք, Արցախի հայությունը ստիպված եղավ հեռանալ։

Ավելի քան 100 հազար հայ, թողնելով իր տունը, հարազատների շիրիմները, որոնցից շատերին հազիվ հասցրին հողին հանձնել, բռնի տեղահանվեցին Հայաստան։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր