Ռիբերին կմասնակցի «Այնտրախտ»-ի հետ խաղին
«Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ապաքինվել է մկանային վանասվածքից և այսօր կմասնակցի Բունդեսլիգայի 19-րդ տուրի շրջանակում Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի հետ կայանալիք խաղին: Սպասվում է, որ ֆրանսիացին հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանին:
Միևնույն ժամանակ շարք վերադառնալուն դեռևս պատրաստ չեն վնասվածքներ ստացած Արիեն Ռոբենը և Բաստիան Շվայնշտայգերը: