Մեքսիկայում աճել է H1N1 վիրուսից մահացածների թիվը
Մեքսիկայում աճել է H1N1 վիրուսից մահացածների թիվը: Չնայած այն բանին, որ իշխանությունները ակտիվորեն միջոցներ են կիրառում վիրուսի դեմ պայքարելով, սակայն 2014-ի վարակվել են 28000 մարդ, որոնցից 295-ը մահացել է:
Բժիշկները բնակիչներին խնդրում են դիմել բուժօգնության առաջին իսկ նախանշաններից հետո: Առողջապահության նախարարությունը կոչ է արել ուտել այնպիսի սնունդ, որը կպարունակի C և D վիտամիններ և ինչքան հնարավոր է շատ ջուր խմել:
Սա Մեքսիկայում H1N1-ի տարածման առաջին դեպքը չէ : 2009 թվականին հայտարարվել էր արտակարգ դրություն, այդ ժամանակ վարակվել էր 70 հազար մարդ, որոնցից 1300 մահացել էին: