211652_close_icon
views-count2635 դիտում article-date 11:01 13-08-2026

Սկանդալային ու առեղծվածային դեպք՝ Երևանում. «Ամիօ» բանկի պաշտոնյաներից մեկն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ փորձել են իր հորը կյանքից զրկել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժին է դիմել Երևանի 39-ամյա մի բնակիչ և հայտնել, որ իր հոր նկատմամբ տեղի է ունեցել սպանության փորձ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, մոտենալով քաղաքացու հայտնած հասցե, արդեն տեղում քաղաքացին հայտնել է, որ օգոստոսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում իր ազգականները փորձել են իր հորը՝ Ավան վարչական շրջանի բազմահարկ շենքի 14-րդ հարկի իրենց տան պատուհանից վայր գցել։

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած քաղաքացին բարձր պաշտոն է զբաղեցնում «Ամիօ» բանկում։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք ներկայացնում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր