211652_close_icon
views-count2275 դիտում article-date 10:24 03-03-2014

Աբրահամը պարտավոր էր հաղթել վերջին ռաունդում. Ուլի Վեգներ

Գերմանացի հանրահայտ մասնագետ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները կարծում է, որ [url=https://shamshyan.com/hy/article/140302033404/]Աբրահամ- Շտիգլից չեմպիոնական մենամարտում[/url] մրցավարները արդարացի որոշում են կայացրել, որ հաղթանակը շնորհել են հայ բռնցքամարտիկին: «Մրցավեճը շահելու համար Արթուրը պարտավոր էր հաղթել վերջին ռաունդում: Մենամարտը անցավ հավասար պայքարում: Երկու բռնցքամարտիկները կարող էին ավելի կենտրոնացած և զգուշավոր գործել, սակայն շեշտը դրել էին ագրեսիվ հարձակվողական գործողությունների վրա:: Կարծում եմ Արթուրը արդարացի հաղթանակ տարավ»,-նշել է Վեգները:

Նմանատիպ նյութեր