Ջոն Քերին մարտի 4֊ին մեկնելու է Ուկրաինա
ԱՄՆ֊ի պետքարտուղար Ջոն Քերին մարտի 4֊ին ժամանելու է Ուկրաինա։ Այս մասին նա գրել է Twitter֊ի իր էջում։
«Ես պատրաստվում եմ վաղը երեկոյան մեկնել Կիև՝ Ուկրաինայում ստողծված իրադրության քննարկման համար»,֊ գրել է նա։ Այս մասին հայտնում է «RBK Украина»֊ն։
Կիևում նա հանդիպելու է Ուկրաինայի նոր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների, Գերագույն ռադայի ղեկավարների և հանրության հետ։
Նշենք, որ սա ԱՄՆ֊ը պետքարտուղար Ջոն Քերիի առաջին այցն է Ուկրաինա։